Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ստոմատոլոգիա

Կարդա ատամներով. գլխի և սրտի հիվանդություններ

Կարդա ատամներով. գլխի և սրտի հիվանդություններ

Ատամնաբուժի գնալիս դուք հիմնականում կամ պլոմբ պիտի դնեք կամ էլ նստվածքից պիտի ազատվեք, բայց դժվար թե ստուգել տաք ձեր սիրտը: Ամերիկյան ստոմոտոլոգները պնդում են,որ ատամների վիճակը շատ բան կարող է ասել ամբողջ օրգանիզմի առողջության մասին, գրում է ամերկյան Rodale պորտալը:

Նոր հետազոտության հեղինակներն ասում են, որ ատամների հետ կապված շատ խնդիրներ կարող են առողջական լուրջ բարդություններ առաջացնել:

Սխալ սնունդ

Մարդկանց մոտ կարիեսի առկայությունը առաջին հերթին սխսլ և անառողջ սննդի հետևանք է: Այդ հիվանդությունը հիմնականում առաջանում է ատամների վրա շաքարի և ածխաջրերի նստվածքից: Իսկ այդ նյութերը պարունակվում են չիփսերում, կոլայում, սպիտակ հացի մեջ, շոկոլադում և այլ մթերքներում, որոնք լավ կլինի հազվադեպ գործածել:

Ածխաջրերն ու շաքարը բերանի խոռոչում առաջացնում են բակտերիաներ, որոնք ատամների համար վնասակար թթու են արտադրում: Բացի կարիեսից, ոչ ճիշտ սննունդը կարող է բերել ավելի լուրջ հիվանդությունների:

Գիրանալը

Ատամների խոռոչները առաջին նշանն են, որ հիվանդը պետք է քիչ քաղցր և ուրիշ վնասակար սննունդ գործածի: Հակառակ դեպքում նրան սպառնում է գիրանալը, եթե, իհարկե, նա արդեն գեր չէ: Հատկապես գիրանալու հակում ունեն երեխաները, բայց քաղցրը, չիպսերը և յուղոտ սննունդը մեծերի համար նույնպես վնասակար են: Ձեր ատամնաբույժը, ամենայն հավանականությամբ, ձեզ խորհուրդ կտա սնվել ավելի առողջ: Նման պարագայում նրան հարցրեք, թե որքան է ձեզ համար ռիսկը այլ հիվանդություններ ստանալու, որոնց մասին հուշում են ատամները:

Սիրտ-անոթային հիվանդություններ

Անառողջ սնունդը, որ առաջացնում է կարիես, սովորաբար իր մեջ պարունակում է այնպիսի վնասակար նյութեր, ինչպիսին են տրանս-ճարպերը: Առանձին դրանք ատամների համար վնասակար չեն, բայց ընկնելով բերանի մեջ հերթական շոկոլոդի հետ, տրանս-ճարպերը մտնում են օրգանիզմ և մեծացնում սիրտ-անոթային հիվանդության զարգանալու ռիսկը: Եթե դուք չեք կարող հրաժարվել քաղցրից, ուշադիր կարդացեք փաթեթավորումը և տեսեք` պարունակում է այդ քաղցրավենիքը արդյոք տրանս-ճարպեր: Բացի դրանից, ատամների և լնդերի համար վտանգավոր բակտերիաները կարող են ճանապարհ հարթել դեպի սիրտ-անոթային սիստեմ, անուղղակի առաջացնել շաքարախտ, կաթված և շնչուղիների հիվանդություն:

Ալցհեյմերի հիվանդություն

Ամերիկյան ստոմատոլոգների ասոցացիայի հրատարակած վերջին ամսագրում տպված հետազոտության համաձայն, ատամների զգալի մասը կորցրած մարդիկ ավելի շատ են հակված Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդանալու, քան իրենց ատամներին խնամքով վերաբերվողները: Սակայն գիտնականները ընդունում են, որ այդ թեման լրացուցիչ հետազոտության կարիք ունի: Բժիշկները չեն կասկածում բերանի և գիտակցության միջև եղած ուղիղ կապի առկայությանը:

Քաղցկեղ

Բացի վնասակար սննդից, ատամների վիճակի վրա ազդում են մարդու վատ սովորությունները, ինչպես ծխելն է կամ կոֆեինի նկատմամբ կիրքը:Այնպես որ, եթե դուք ամեն առավոտ լողարանում անց եք կացնում 10-15 րոպե, փորձում եք ատամների վրայից հանել դեղին նստվածքը և ձեր լնդերը արյունահոսում են, ապա դա շատ լուրջ է և հարկավոր է օնկոլոգիական ստուգման գնալ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ